National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.09.2019
ՀՀ եւ ԲՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
1 / 13

Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հանձնաժողովի համանախագահ ԲՀ  Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակությանն ուղեկցել են միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Եղիազարյանը, ԲՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը, Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Բելառուս խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում:

Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նշել է, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Բելառուսն իրենց պատմության ընթացքում ծանր ժամանակներ են ապրել: «Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ծանր է եղել, ինչպիսի բարբարոսություն: Պատմությունից պետք է դասեր քաղել, որպեսզի այն չկրկնվի եւ պետք է ստեղծել խաղաղ ու համերաշխ ապրելու պայմաններ»,- ասել է Բոլեսլավ Պիրշտուկը:

Նույն օրը երկու երկրների խորհրդարանականներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Հյուրերը ծանոթացել են կենտրոնի պատմությանը, շրջել սրահներով, դիտել «Թումոյի» վերաբերյալ տեսաֆիլմ:

Այնուհետեւ Վահե Էնֆիաջյանն ու Բոլեսլավ Պիրշտուկը ստորագրել են համատեղ կատարված աշխատանքների վերաբերյալ արձանագրություններ եւ հետագա միջխորհրդարանական ու ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հուշագիր: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է բելառուսական կողմի հետ գործակցությունը եւ նշել, որ այն լինելու է շարունակական:
 
Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը նույնպես կարեւոր է համարել երկուստեք համագործակցությունն ու հույս հայտնել, որ առաջիկայում հայ գործընկերների աջակցությամբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի նաեւ Մինսկում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am